Մեյոզ

Գրել մեյոզի փուլերը (յուր. փուլ մի քանի նախադասությունով նկարակրել)Մեյոզի փուլերն են պրոֆազը, մետաֆազը, անաֆազը եւ թելոֆազը։ Առաջին մեյոտիկ փուլին նախորդում է ինտերֆազի փուլը։ Այս փուլի ժամանակ կրկնապատկվում են քրոմոսոմները։ Առաջին պրոֆազում քրոմատինից առաջանում են քրոմոսոմները։ Նրանք բոլորը միացված են ցենրիոլին։ Այս փուլի ժամանակ անհետանում է կորիզաթաղանթը եւ առաջանում է բաժանման թելիկը։ Առաջին պրոֆազի ավարտին հոմոլոգ քրոմոսոմները […]

READ MORE

Առաջադրանք

Ինչ են իրենից ներկայացնում էուկարիոտ բջիջները (կենդանական և բուսական բջիջների կառուցվածք): Կորիզավոր կամ Էուկարիոտ են կոչվում բոլոր օրգանիզմները, որոնց բջիջներն ունեն բջջակորիզ և ներքին թաղանթ (մեմբրան)[1]։ Կորիզավոր են՝ բույսերը, կենդանիները, սնկերը։ Նրանց հատկանիշներն են. Ժառանգական նյութը քրոմոսոմներում է, որոնք էլ գտնվում են կորիզում։ Ոչ բոլոր գեներն են ակտիվ։ Էուկարոտ բջիջներում կա մեկ կամ մի քանի կորիզ, որը ցիտոպլազմայիցսահմանապատված է կորիզաթաղանթով։ Այն կազմված է երկու շերտից, որոնց միջև եղած տարածությունը լցված […]

READ MORE

Դեկտեմբեր ամսվա նախագծեր֊Քոլեջ

Էուկարիոտ ՝բուսական և կենդանական բջիջների կառուցվածքը, (անգլերեն հղումը՝ այստեղ )օրգանոիդները(միտոքոնդրիում քլորոպլաստ, էնդոպլազմային ցանց, Գոլջիի կոմպլեքս, ռիբոսոմներ, լիզոսոմներ), դրանց կառուցվածքը և ֆունկցիան։ Բջիջ բոլոր հայտնի կենդանի օրգանիզմներիկառուցվածքային, ֆունկցիոնալ և ժառանգական տարրական միավորը։ Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։ Բջիջն ուսումնասիրող գիտությունը բջջաբանությունն է։ Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որը պարփակված է բջջաթաղանթի մեջ։ Ցիտոպլազման […]

READ MORE

Վիրուսներ

Վիրուսների հայտնաբերումը մեծ հեղաշրջում էր կենսաբանության մեջ: Վիրուսները մարդու կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը, գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին մահանում, իսկ հիվանդահարույց մանրեները հայտնաբերել չէր հաջողվում: Միայն 1892 թ.-ին ռուս գիտնական Դ. Ի. Իվանովսկին հայտնաբերեց բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը […]

READ MORE

Տրանսկրիպցիա

Տրանսկրիպցիա, գենային էքսպրեսիայի(արտահայտում) առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ (ի-ՌՆԹ)։ Համարվում է մոլեկուլային կենսաբանության կենտրոնական դոգմայի երկրորդ փուլը։ ՌՆԹ-ն (ռիբոնուկլեինաթթու) և ԴՆԹ-ն (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) նուկլեինաթթուներ են, որոնք օգտագործում են նուկլեոտիդների ազոտային հիմքերովպայմանավորված կոմպլեմենտրաությունը տեղեկատվության փոխանցման համար։ Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ շղթան կարդացվում է ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ, որի հետևանքով սինթեզվում է ԴՆԹ շղթային կոմպլեմենտար և հակազուգահեռ ՌՆԹ շղթա։ Տրանսկրիպցիան ընթանում է հետևյալ […]

READ MORE