Image result for վիրուսներ

Վիրուսների հայտնաբերումը մեծ հեղաշրջում էր կենսաբանության մեջ: Վիրուսները մարդու կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը, գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին մահանում, իսկ հիվանդահարույց մանրեները հայտնաբերել չէր հաջողվում: Միայն 1892 թ.-ին ռուս գիտնական Դ. Ի. Իվանովսկին հայտնաբերեց բակտերային զտիչից անցնող ախտածին այդ տարրը, որը հետագայում անվանեցին լատիներեն վիրուս, որը թարգմանաբար նշանակում է թույն: Վիրուսն առանձին հաջողվել է տեսնել էլեկտրոնային մանրադիտակով, և պարզվել է, որ ամենապարզ վիրուսսը գալարաձև ոլորված, թաղանթապատ մեծ մոլեկուլ է, որին բնորոշ է երկու ձև՝ արտաբջջային (հանգստացող) և ներբջջային (բազմացող կամ վեգետատիվ): Վիրուսների չափերի լինում են 15-300 նանոմետր: Ըստ քիմիական բաղադրության՝ տարբերում են պարզ և բարդ վիրուսներ: Պարզ վիրուսները կազմված են սպիտակուցներից և նուկլեինաթթուներից, բարդ վիրուսները պարունակում են նաև ածխաձրեր, ճարպեր, որոշ վիրուսները՝ նաև ֆերմենտներ: Ընկնելով օրգանիզմ՝ վիրուսները կպչում են իրենց նկատմամբ զգայուն բջիջներին և հանգստացնող ձևից անցնում բազմացողի: Վիրուսի գալարն անմիջապես դեն է նետում իր թաղանթը, արագորեն փոթանցում բջջի մեծ և տեղի է ունենում զարմանահրաշ մի երևույթ՝ առաջանում են վիրուսի նոր մոլեկուլներ՝ տիրոջ բջիջն արտադրում է վիրուսային մասնիկների պատճեններ: Նոր վիրուսները դուրս են գալիս բջջի մակերևույթ և թափանցում հարևան բջիջների մեջ ու ախտահարում դրանք: 

Image result for վիրուսներ

Կենդանի բջջից դուրս վիրուսների կենսագործույեությունը դադարում է: Վիրուսները, մյուս կենդանի օրգանիզմների նման, օժտված են ճառանգականությամբ: Նրանք կարող են փոփոխվել և հարմարվել շրջակա միջավայրի պայմաններին: Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են գիվանդներից առողջներին և արագ տարածվում: Երկար ժամանակ ենթադրվում էր, որ վիրուսներն առաջացնում են միայն սուր զանգվածային հիվանդություններ: Այժմ ապացուցված է, որ նրանք նաև տարբեր քրոնիկական հիվանդությունների (նույնիսկ՝ տարիներ տևող) առաջացման պատճառ են: Հայտնաբերվեցին վիրուսների նաև դրական շատ հատկություններ, որոնց շնորհիվ 20-րդ դարի 2-րդ կեսին վիրուսները դարձան գենետիկական ճարտարագիտության հիմնական օբյեկտները: 1967 թ.-ին դրանք Առաջին անգամ արհեստականորեն սինթեզել են Ա. Քորենբերգը և . Կուլյանը (ԱՄՆ):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *