ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳ

Դասանյութը՝ Իրավագիտություն /էջ 29-35/

Առաջադրանք՝

1.Պետական ապարատ։
Պետական ապարատը պետական մարմինների համակարգ է, որը պրակտիկորեն իրականացնում է պետական իշխանությունը, պետության խնդիրներն ու գործառույթները։ Պետական ապարատն ընդգրկում է պետության բոլոր մարմինները և իրենից ներկայացնում է պետական իշխանության նյութականացված մարմնավորումը։ Առանց պետական ապարատի չի կարող լինել պետություն։ «Պետության մեխանիզմ» և «պետական ապարատ» հասկացությունները նույն իմաստն ունեն։

2.Պետական մարմին։
Պետական տարրի առաջնային տարրը պետական մարմինն է։ Պետությունն իր գործունեությունն իրականացնում է պետական մարմինների միջոցով։ Պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և հարաբերականորեն ինքնուրույն մասն է, որը հանդես է գալիս պետության անունից և նրա հանձնարարությամբ մասնակցում է պետության խնդիրների և գործառույթների իրականացմանը, օժտված է իշխանական լիազորություններով, ունի համապատասխան կառուցվածք և գործում է իրեն բնորոշ ձևերով ու մեթոդներով։ 

3.Պետական մարմինը բնորոշ հատկանիշները։

Վերևի սահմանումներից բխում են պետական մարմնին բնորոշ հետևյալ հատկանիշները.

1.Պետական մարմինը պետական ապարատի բաղկացուցիչ և կազմակերպորեն առանձնացված մասն է։Հնարավոր չէ լինել պետական մարմին և միաժամանակ որպես բաղկացուցիչ մաս չմտնել պետական ապարատի մեջ։ Պետական ապարատում պետական մարմինն ունի կազմակերպական առանձնացվածություն և հարաբերական ինքնուրույնություն, որն ամրապնդված է համապատասխան նորմատիվ իրավական ակտով։

2.Յուրաքանչյուր պետական մարմին կազմավորվում է պետության կողմից սահմանված կարգով։ Այսպես. ՀՀ նախագահը և ՀՀ Ազգային Ժողովը ընտրվում են, ՀՀ կառավարությունը կազմավորվում է նշանակման միջոցով։

3.Պետական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս գործում է պետության անունից և նրա հանձնարարությամբ։

4.Պետական մարմինն օգտված է պետական իշխանական լիազորություններով, որոնք իրենց արտահայտությունն են գտնում պետական մարմնի իրավասության մեջ։ Պետական մարմնի իրավասությունն իրենից ներկայացնում է մարմնի գործառնությունները և լիազորությունները (իրավունքներն ու պարտականությունները), որոնք նա իրականացնում է իր տնօրինմանը վերապահված առարկաների (ոլորտների) նկատմամբ։ Պետական մարմինների իրավասությունը սահմանվում է Սահմանադրությամբ, օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով։

5.Պետական մարմինը մասնակցում է պետության խնդիրների և գործառույթների իրականացմանը։ Այսպես. ՀՀ սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն, ՀՀ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նա հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։

6.Յուրաքանչյուր պետական մարմին գործում է կազմակերպական իրավական որոշակի ձևերով ու մեթոդներով։ Այսպես. ՀՀ Ազգային Ժողովը գործում է նիստերի միջոցով, ՀՀ կառավարությունը նույնպես գործում է նիստերի միջոցով։

4.Պետական մարմիններ` օրենսդիր, գործադիր, դատական։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *