«Երեք հրացանակիրները»  Ալեքսանդր Դյումա Հոր կողմից 1844 թվականին գրված պատմաարկածային վեպ։ Այն նվիրված է դ’Արտանյանի՝ հրացանակիր դառնալու համար տնից հեռացած մի երիտասարդ մարդու, և նրա երեք ընկերների՝ Աթոսի, Պորտոսի և Արամիսի արկածներին։ Դ’Արտանյանի պատմությունը շարունակվում է նաև երկու այլ վեպերում՝ «Քսան տարի անց» և «Վիկոնտ դե Բրաժելոն, կամ տասը տարի անց»։

Երիտասարդ աղքատ գասկոնական ազնվական դ’Արտանյանը (որը նշանակում է Արտանյաններից) 1625 թվականի ապրիլին լքեց հայրական տունը և ուղևորվեց Փարիզ` հուսալով տեղ գտնել հրացանակիրների գնդում։ Ճանապարհին` Մենգում (ֆր.՝ Meung-sur-Loire), մենամարտի բռնվեց կարդինալ Ռեշելյեյի մերձավորներից մեկի՝ դուքս Ռոշֆորի հետ, և վերջինս հափշտակեց դ’Արտանյանի հանձնարարական նամակը։ Փարիզ ժամանալուն պես դ’Արտանյանը ուղևորվում է թագավորական հրացանակիրների կապիտան պարոն դե Տրեվիլի մոտ ընդունելության, սակայն նա բացատրում է, որ, գործող օրենքների համաձայն, չի կարող սկսնակին տեղ տալ իր գնդում այնքան ժամանակ, մինչ նա չցուցաբերի իր քաջությունը կամ չի ծառայի ուրիշ տեսակի զորքերում երկու տարի և ուղարկում է նրան Դեզեսսարի գվարդիական գունդ։

Ես հիմա կարդում եմ   Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրները» և ինձ շատ է դուր եկել այս գիրքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *