Արևմտահայերենից փոխադրի՛ր արևելահայերենի։
Օձ շատ կա այս ձորերը, մանավանդ՝ ցերեկի ժամերուն։ Երբ արևը կհրդեհե այս երկաթագույն ժայռերը, սեփսև քռաները, սպիտակ ավազները, իրենց բուներեն դուրս կսողան։ Կգրգռվին, վրադ նետվելու պատրաստ։ Բնությունը իր բոլոր գույները թափեր է անոնց վրա։ Դեղին օձեր կան, քրքրումի գույնովը։ Սեփսևեր կան, եռացող կուպրի գույնովը։ Ոսկիի, շողակնի պես վառողները կան՝ կարմիր բիծերով։ Խայտաբղետները կան՝ կանաչ ու կապույտ օղակներովը, երկճյուղ բերաններով, դժնե աչքերով, որոնք քեզի կնային, սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։ Լեղապատառ կըլլաս, երբ հանկարծ կհայտնվին թուփի մը տակեն, քարերուն արանքեն։ Կամ երբ մինչև ծունկերդ կմերկանաս, գետեն կանցնիս։ Եղեգնուտներուն մեջեն ջուրը կցատկեն քեզ հետ միասին։ Պարծենկոտներուն մի հավատաք, որոնք «մենք չենք վախնար» կըսեն։ Կստեն։ Աստիճան մը պաղարյունդ կպահես, կհավասարակշռես ինքզինքդ, երբ կանխավ կնշմարես, կպատրաստվիս։ Բոլո՛ր ոտնավորները կսոսկան անոնցմե։ Ես կտեսնեի, թե ինչպես էշ մը, ջորի մը, ձի մը ահազանգի կմատնվի, երբ գլուխը տոպրակը իր

Օձ շատ կա այս ձորերում, մանավանդ՝ ցերեկվա ժամերին։ Երբ արևը հրդեհում ր այս երկաթագույն ժայռերը, սեփսև քռաները, սպիտակ ավազները, իրենց բներից դուրս են սողում։ գրգռվել են, վրադ նետվելու պատրաստ։ Բնությունը իր բոլոր գույները թափեր է նրանց վրա։ Դեղին օձեր կան, քրքրումի գույնի։ Սեփսևեր կան, եռացող կուպրի գույնի։ Ոսկիի, շողակնի պես վառողները կան՝ կարմիր բծերով։ Խայտաբղետներ կան՝ կանաչ ու կապույտ օղակներով, երկճյուղ բերաններով, դժնե աչքերով, որոնք քեզ նայում են սուր ատամնաշարով, ասեղի պես վերջավորող լեզուներով։ Լեղապատառ կըլլաս, երբ հանկարծ հայտնվում են թուփի տակ, քարերի արանքում։ Կամ երբ մինչև ծնկներդ մերկանում ես, գետն անցնում ես։ Եղեգնուտների մեջ ջուրը ցատկում է քեզ հետ միասին։ Պարծենկոտներին մի հավատացեք, որոնք «մենք չենք վախենում» ասում են։ ստում են։ Աստիճան մը պաղարյունդ պահում ետ, կհավասարակշռես ինքզինքդ, երբ կանխավ նշմարում ես, կպատրաստվես։ Բոլո՛ր ոտնավորները կսոսկան նրանց։ Ես տեսել եմ, թե ինչպես էշը, ջորին, ձին ահազանգի կմատնվի, երբ գլուխը տոպրակը իր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *