Ես հիմա կարդում եմ Ալեքսանդր Դյումայի Կոմս Մոնտե Քրիստո վեպը


Կոմս Մոնտե ՔրիստոԱլեքսանդր Դյումայիարկածային ժանրին դասվող վեպ, ֆրանսիական դասական գրակական ստեղծագործություններից, որը գրվել է 18441845 թվականներին։ Իր հերոսի անվանման մասին գրողը մտածել է Միջերկրական ծովով շրջագայելիս, երբ տեսել էր Մոնտե-Քրիստո կղզին և լսել այնտեղ անթիվ թաքնված գանձերի մասին լեգենդը։ Հեղինակը միայն մի փոքր փոխեց կղզու անվանումը։ Վեպի գործողությունները տեղի են ունեցել 1815-1829 թվականներին և 1838 թվականին։ Հեղինակը պատմում է Էդմոն Դանտեսի՝ «Փարավոն» նավի նավապետի օգնականի մասին, ով երջանիկ է և պատրաստվում է ամուսնանալ իր սիրած աղջկա՝ Մերսեդեսի հետ։ Սակայն նրա երջանկությունը երկար չի տևում։ Էդմոնի թշնամիները, նախանձելով նրան իր հաջողությունների համար, մեղադրում են նրան Բոնապարտիստության մեջ, ինչը այն ժամանակ մեղք էր համարվում, և բանտարկում են նրան ծովի ծոցում գտնվող Իֆ ամրոցում։ Բանտում նրանից բացի կար մի ծերունի, որին համարում են խելագար և ով տարիներ շարունակ օգնում է նրան և սովորեցնում փիլիսոփայությունմաթեմատիկաքիմիաֆիզիկա։ Ծերունին պատմում է նաև իր գանձի մասին, որը թաքցված է Մոնտե Քրիստո կղզում։ Սակայն ծերունին հիվանդանում է, կաթված ստանում և մահանում։ Նրան դնում են մի պարկի մեջ, որպեսզի նետեն ծովը, որը համարում էին այդ ամրոցի գերեզմանատուն։ Դանտեսը այն անցքով, որը փորել էին ինքն ու ծերունին հաղորդակցության համար, մտնում է պարկի մեջ։ Նրան հաջորդ օրը նետում են ծովը առանց հասկանալու, որ պարկի մեջ ոչ թե ծերունու դին է, այլ Էդմոնը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *