Ես փոքր ժամանակ կարդացել եմ «Փոքրիկ իշխանը» և այդ վեպը ինձ շատ դուր եկավ։

«Փոքրիկ իշխանը» հեղինակի առաջին մանկական գիրքն է։ Հեքիաթը գրվել է 1942թվականին, Նյու Յորքում եղած տարիների ընթացքում։ Առաջին անգամ հրատարակվել է գրողի մահից որոշ ժամանակ առաջ՝ 1943 թվականի ապրիլի 6-ին Նյու Յորքի «Reynal & Hitchcock» հրատարակչությունում։ Սկզբում լույս է տեսել վեպի անգլերեն թարգմանությունը՝ «The Little Prince» անունով, իսկ ֆրանսերեն հրատարակվել է արդեն 1946 թվականին՝ Editions Gallimard հրատարակչության կողմից։ «Փոքրիկ իշխանը» առաջին անգամ հրապարակվել է ռուսերեն 1958թվականին «Մոսկվա» ամսագրում Նորա Գալի կողմից։

Համարվում է ֆրանսերենով գրված գրքերից ամենաշատ կարդացվող և թարգմանված գիրքը։ Թարգմանվել է ավելի քան 250 լեզուներով և բարբառներով, այդ թվում՝ կույրերի համար նախատեսված Բրայլի այբուբենով։ 1943 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 140 միլիոն օրինակ և համարվում է աշխարհում ամենավաճառված գրքերից մեկը։

Գիրքը թարգմանվել է նաև հայերեն։ Նրա մասին հետաքրքիր մի ուսումնասիրություն է գրվել՝ Լուսինե Ավետիսյան «Հավերժամանուկը»։ Փոքրիկ իշխանի կերպարը հեղինակն ինքն է։ Այս կերպարը խորապես ինքնակենսագրական է. հեղինակն էլ ինքը հեռացել էր մեծահասակներից։ Հերոսը ծնունդ է առել տխրությունից և իր մեջ մեռնող «փոքրիկ Տոնիոյից»՝ աղքատ ազնվական ընտանիքի միակ հետնորդից, ում ոսկեհեր մազերի համար մանկության տարիներին ընտանիքում կոչել են «Արև-թագավոր», իսկ քոլեջում նրան կոչել են «Լուսնորդ», այն բանի համար, որ նա սովորություն է ունեցել երկար ժամանակ նայել երկնքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *