Տրդատ Գ Մեծ (255 կամ 250 – 330), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 287թվականից։ Հայոց թագավոր Խոսրով ԲԱրշակունու (272287) որդին։

Հայ ժողովրդի պատմության մեջ 301թվականին տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն. Տրդատ III Մեծ Արշակունին (298330) քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն։Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 3543) և սուրբ Բարդուղիմեոս(4460) առաքյալները։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայոց Եկեղեցին, սովորաբար, ազգային անվանումն է գործածել և վարդապետական անվան կիրառման սովորություն չի ունեցել։ Նա գոհանում է պարզապես Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ կոչումներով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածում է լոկ որպես պատվանուն։ Կույսերի և հատկապես Հռիփսիմեի նահատակությունը հոգեկան հզոր ցնցումներ է պատճառում թագավորին, որ ջղային ծանր հիվանդություն է ստանում։ 5-րդ դարում տարածված ժողովրդական զրույցը այդ հիվանդությունը որակում է խոզակերպությամբ և Տրդատին քանդակագործության մեջ պատկերում խոզակերպ։ Թագավորի քույր Խոսրովդուխտը մի քանի անգամ երազ է տեսնում, թե Տրդատին կարող է բուժել միայն բանտարկված Գրիգորը։ Վերջինս, ազատվելով բանտարկությունից, հանդիսավորությամբ ընդունվում է Վաղարշապատում, նախ ամփոփում է նահատակ կույսերի անթաղ մարմինները, ապա 66 օր քարոզում քրիստոնեության լույսի մասին ու բժշկում թագավորին։ Թագավորը և ողջ արքունիքը քրիստոնյա են դառնում և քրիստոնեությունը հռչակում պետական կրոն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *