Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:

Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի:
Էրէք անծանոթ երիտասարդները դուրս բերվեցին սրճարանից ոստիկանների կողմից։ 

Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված:
Նորահայտ մի առեղծված լուծվում է հիմա գիտնականների կողմից։ 

Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը:
վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից։ 

Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ:
Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխկթխկոցից։ 

Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին:
Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերից։ 

Դավիթը սանդուղքից  թափով ցած քաշեց որբևայրի քրոջը:
Որբեւայրի քույրը թափով ցած քաշվեց սանդուղքից Դավիթի կողմից։ 

Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները:
սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունով։ 

Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին:
Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից:

Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն:
Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցորդների կողմից։

Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը:
Ձիու արեւազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *