1․ Ներգործական կառույցի նախադասությունները դարձնել կրավորական։

1677 թվականին Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսը Էջմիածնում գաղտնի ժողով է գումարում։
1677 թվականին Էջմիածնում գաղտնի ժողով է գումարվում Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից ։

Կարգապահության այս նոր խախտումը նորակոչիկը կատարեց։
Կարգապահության այս նոր խախտումը կատարվեց նորակոչիկի կողմից։

Այդ մարդը շատ է հաղթել սատանային, չարին։
Սատանային, չարը շատ են հաղթվել այդ մարդու կողմից ։

Ու հանկարծ իշխանավորը նկատեց, շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը։
Շուկաների ամայությունը, քաղաքում տիրող համաճարակը, քաղաքի դատարկությունը հանկարծ նկատվեցին իշխանավորի կողմից։ 

2․Գրել հետևյալ բառերի հականիշները։

շատախոս-քչախոս, տեղյակ,-անտեղյակ, շնորհալի-անշնորք, բարձրանալ-իջնել, հաղթանակ-պարտություն, սուր-բութ, սահմանադրական-հակասահմանադրական, զառիվեր-զառիթափ, հեղափոխական-հակահեղափոխական, բարեբախտաբար-դժբարեբախտաբար, մակընթացություն-տեղատվություն, տեղատվություն-մակընթացություն, բախտավոր-անբախտ։

3․ Անուղղակի նախադասությունները դարձնել ուղղակի։

Շուշանն ասաց մորը, որ տեր Գևորգի Ավետարանը ընկնավոր է բուժել։

Գնդապետը զինվորներին հրամայեց, որ գրոհի անցնեն։

Մտածում էի, թե կոմիսարը որտեղից իմացավ, որ ես հայ եմ։

Մարդն ասաց, որ դա իրենց հողն է,  և այդ հողում իրենց սպանում են։

Ուզում էր վճռական որոշում ընդունել, թե վեր չկենա ու բոլորի երեսին ճշմարտությունն ասի։

4․Փակագծերի մեջ տրված բառերից ընտրեք առավել հարմարը։

Ընկերն էր, որ նրան (մղեց/դրդեց) այդ անշնորհք քայլը կատարելու։

Դիմացինի համառությունը (ջարդելու/ կոտրելու) համար մեծ ջանքեր պետք չեղան։

Իր ողջ կյանքի ընթացքում (լցված է եղել/ համակված է եղել/ տոգորված է եղել) իշխանության մարմաջով։

Նախկին համադասարանցիների մեջ տարին մեկ անգամ մեկի տանը (հավաքվելը/ժողովվելը) (ավանդույթ/ավանդություն) է դարձել։

Այդ մտքից սկզբում թեթևակի (երկյուղեց/ վախեցավ), իսկ երբ գիտակցեց դրա ահավոր հետևանքները՝ (սարսափեց/ վախեցավ)։

5․Առանձնացրեք այն բառերը, որոնցում հնչյունափոխված արմատներ կան։

Արիակամ, ջրայինլծկամհնչերանգ, մայրաբար, իջնելհամբուրելընձուղտ, չարագույժ, սրտատրոփսրընթաց, մեղմօրոր, գունանկարմթնշաղ, ապօրինի, կիսադեմ, զինվոր, մամռապատ։

6․Տրված բառերին մեկական հոմանիշ ու հականիշ գրեք։

Գովաբանել-գովերգել, պարսավել
զուլալ- մաքուր, պղտոր
օգնել- աջակցել, խանգարել
մեծ- հսկա, փոքր
սիրելի- համակրելի, ատելի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *