1. Արևային էներգիա: Այն երկրները, որոնք օգտագործում են էներգիայի այս տեսակը. դրա նշանակությունը:

Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ասելով` հասկանում ենք վերարտադրվող և շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիայի աղբյուրները: Էներգիայի այն աղբյուրները, որոնք մարդիկ օգտգործում են բավականին երկար ժամանակ, օգտագործելու ընթացքում սպառվում են և մեծ վնաս են հասցնում շրջակա միջավայրին, կոչվում են էներգիայի ավանդական աղբյուրներ: Սակայն այս  դասակարգումն էլ լիարժեք չի և չի արտահայտում իրական պատկերը, օրինակ` ատոմային էներգետիկային, որը մի քանի տարավա գործածման պատմություն ունի, հսկայական վնաս է հասցնում բնությանը: Իսկ քամու միջոցով ստացվող էներգիան, թեև վաղուց է կիրառում, սակայն համարվում է էներգիայի անվնաս աղբյուր: Նույնը վերաբերում է ջրի էներգիային, որը լեռնային երկրներում օգտագործվում է շատ վաղուց:

Արևային էներգիա: Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային: Երկիր հասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթը, փոխանցում է ծովերի, լճերի և գետերի ջրերին, ինչպես նաև բույսերին: Մի փոքր մասը քամիների, ալիքների առաջացման պատճառ է դառնում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *