Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։Երկինքներ, որպես երազներ հոգու։Երկինքներ, որպես մանկական աչեր։Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։ Երբ լսում էի մրմունջը լճիՈւ նայում էի թափանցիկ հեռուն –Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջիԿարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։ Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներումՄեկը կարոտի իրիկնամուտին։Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռունԽառնելով հոգիս աստղային մութին․․․

READ MORE

Առաջադրանքներ

1․Լրացրու բաց թողնված տառերը։ Սեդրակ, կմախք, բնօրրան, նախճիր, մանրազնին, սիգապանծ, ամբարիշտ, բողկ, որևիցե, երփներանգ։ 2․Վերականգնիր հետևյալ բառերի առաջին բաղադրիչների անհնչյունափոխ ձևերը։ Ռմբակոծել, սրճարան, մտամոլոր, վիրաբույժ, զինագործ, ծաղկաբույլ, ալրաղաց, գինեգործ, թթաստան, կապտավուն, գրասեղան, Հովհաննիսյան, մատենագիր, սիգապանծ, հունաբանություն, տխրադեմ, դիմանկար, լուսադեմ։ Ռումբ, սուրճ, միտ, վեր, զեն,ծաղիկ, ալյուր, գինի, թութ, կապույտ, գիր, Հովհաննես, մատյան, սեգ, հույն, տխուր, դեմ, […]

READ MORE